ԶԼՄ-ները և ԵրՊԼՀ-ն

Mass media and YSLU

ÑÌÈ è ÅÃËÓ

 

2010

 

23.11.2010  - Գիտագործնական սեմինար ԵՊԼՀ Մեծ դահլիճում

Նոյեմբերի 23-24-ին, ժամը 10:30-ին, ԵՊԼՀ Մեծ դահլիճում (հասցե` Թումանյան 42,/մուտքը Թումանյան փողոցից) ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի >>>

http://www.nt.am/events.php?year=2010&month=11&day=22&t=0&LangID=4

 

 

21.11.2010 -  Գարեգին Նժդեհի մեծարման ցերեկույթ ԵՊԼՀ-ում

 

Նոյեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, տեղի կունենա Գարեգին Նժդեհի մեծարման եւ գաղափարախոսության պրոպագանդմանը նվիրված ցերեկույթ։

Մասնակիցներ՝ «Գարեգին Նժդեհ» կազմակրպության անդամներ, ԵՊԼՀ դասախոսներ, ուսաենողներ, հրավիրված հյուրեր։

http://www.nt.am/events.php?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=11&day=23&shownews=1032842&LangID=4#1032842

 

21.11.2010 - ՄԵՐ ԲՈՒՀԻ ՏՈՆԸ «ՄԵՐ ԹԵՐԹՈՒՄ»

Էլեն ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Աստղիկ ՍԱՆՈՍՅԱՆ

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՐՅՈՒՍՈՎԻՆ ԵՎ «ԲՐՅՈՒՍՈՎԻՆ»


«
Երբ մարդը մահանում է, նրա հոգին, որ ենթակա չէ քայքայման,
փախչում և ապրում է այլ կյանքով: Բայց եթե մահացածը արվեստագետ է եղելեթե պահպանել է իր կյանքը մեղեդիների, գույների կամ բառերի մեջ,
նրա հոգին նույնն է մնում և ողջ է և՛ աշխարհի, և՛ մարդկության համար…»
ՎԲրյուսով


Չնայած սիմվոլիզմի հիմնադիրներից մեկի` ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, գրական քննադատ, պատմաբան և լրագրող Վ. Բրյուսովի ծննդյան օրը դեկտեմբերի 1-ին է (1873թ.), բայց 2010թ.-ի նոյեմբերի 16-ին բոլորը շնորհավորում էին նրա 75-ամյակը: Ես էլ դեմ չէի լինի 137 տարեկանում 75-ի տեսք ունենալ, բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռուս գրողի մասին է, այլ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, որը հակիրճ «Բրյուսով» է անվանվում` վերջինիս անունը կրելու պատճառով:
Նույեմբերի 16-ին բուհի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած գիտխորհրդի հոբելյանական նիստի ժամանակ (որին հրավիրված էին տարբեր բարձրաստիճան հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից), ռեկտոր Սուրեն Զոլյանը անդրադարձավ երկու հանրապետությունների իշխանությունների օրոք բուհի անցած ճանապարհին` բոլոր անվանափոխություններով, բազմաթիվ` այժմ մեզանում հայտնի շրջանավարտներով, միջազգային պայմանագրերով և վերջապես հասավ նոյեմբերի 16-ին կնքված «Երևանյան հռչակագրին»` հումանիտար ոլորտում աշխատող համալսարանների հետագա գործունեության և փոխաջակցության մասին, որով այն նախկինում ստորագրած համալսարաններին միացան ևս չորսը`Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան լեզվաբանական համալսարանը, Կիևի ազգային լեզվաբանական համալսարանը, Իրկուտսկի և Մինսկի լեզվաբանական համլսարանները : Ս. Զոլյանը նշեց, որ այդպիսով ԵՊԼՀ-ն շարունակում է ինտեգրվել համաշխարհային կրթությանը` «դառնալով դրա մի մասնիկը» և հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում այնպիսի գործեր կանեն իրենց բուհի համար, որ ինքը կնախանձի:
Գիտխորհրդի հոբելյանական նիստին ներկա մշակույթի նախարար Հասմիկ

Պողոսյանը փոխանցեց հանրապետության նախագահի ուղերձը համալսարանին և վերջինիս հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրեց դասախոսներ Ալլա Կուզմինսկայային և Ջուլիետտա Ղարիբյանին:
Ընդհանրապես, մեդալները, շնորհակալագրերը, պատվորգրերը և շնորհավորագրերը շատ էին: Մասնավորապես, ռեկտոր Սուրեն Զոլյանին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Թովմասյանը պարգևատրեց Արցախյան ազատագրական


պայքարի 20-ամյակի հուշամեդալով, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը` համալսարանի Ոսկե մեդալով, պաշտպանության փոխնախարարը նախարարի հրամանագրով` պաշտպանության նախարարության մեդալով: Տարբեր դասախոսներ և բուհի պարետը պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Ելույթով հանդես եկավ նաև Վարդան սրբազանը, ով ներկաներին փոխանցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը և հիշատակեց, որ ԵՊԼՀ-ն առաջին համալսարանն էր, որտեղ 1988թ. ինքը առաջին անգամ քրիստոնեական դասախոսություն կարդաց:
Սակայն տոնական միջոցառումները սրանով չավարտվեցին. երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ: էստարդային կատարողների և համալսարանի ուսանողների մասնակցությամբ համերգը վարում էին Ավետ Բարսեղյանը և ԵՊԼՀ-ի շրաջանավարտ, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:
Երեկոյի սկզբում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը ելույթում նշեց. “Հիսուն հազար շրջանավարտ է տվել համալսարանը: Նրանք ընտանիք, երեխաներ, բարեկամներ ունեն, այսինքն` սա մեր ամբողջ հանրապետության տոնն է. եթե հիսուն հազարը բազմապատկենք հարևաններով, բարեկամներով, ծանոթներով, ինչպես նաև, հաշվի առնելով մեր բուհի յուրահատկությունը, փեսաներով և փեսացուներով, ապա երեք ու կես միլիոնը կանցնենք:
Այսօր պայմանագիր ենք ստորագրել ևս չորս առաջատար բուհերի հետ: Մեր համալսարանը դառնում է, չեմ վախենում այս բառից, համաշխարհային կրթական համակարգի մի մասնիկ: Իր ավանդն ունի թե մարդկության, թե մեր ժողովրդի զարգացման գործում:”
Համերգին ելույթ ունենողների թվում էին ԵՊԼՀ-ի շրջանավարտներ Մայա Մարգարյանը, Աննա Խաչատրյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը: Համալսարանի ուսանողները բեմից տարբեր լեզուներով` ընդ որում՝ ավանդաբար դասավանդվածներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն եւ այլն) զատ, նաեւ՝ ռումիներեն, լեհերեն, կորեերեն և չինարեն շնորհավորեցին հարազատ բուհի 75-ամյակը, երգեցին համալսարանի հիմնը, իսկ Ս. Զոլյանը բոլոր ուսանողներին խնդրեց արդեն մտածել համալսարանի 100-ամյակը նշելու մասին և նրանց ծափահարությունները գնահատեց որպես այդ գործընթացի սկիզբ:
Հյուրերի թվում էր ԵՊԼՀ շրջանավարտ Նառա Շլեպչյանը, որը ևս շնորհավորեց բուհին` 75-ամյակի կապակցությամբ. «Ես հրաշալի դասախոսներ եմ ունեցել, մինչ օրս անհնար է դա մոռանալ: Ես ավարտել եմ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը և ոչ միայն չեմ մոռացել, այլև շարունակում եմ խոսել հայերեն: Ես ուղղակի հպարտ եմ, որ ամբողջ ուսանողությունը այստեղ, իրոք, հպարտ գոչում է»:

Ժենյա ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

 

http://usanokhner.livejournal.com/3133.html

 

 

18.11.2010 - Նոյեմբերի 18-19-ը գիտաժողով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Նոյեմբերի 18-19-ը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա գիտաժողով։
Գիտաժողովի բացումը եւ ողջույնի խոսքը կտրվի ` Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանին։

Առաջին նիստը կվարի Դավիթ Հովհաննիսյանը Թեմա՝ «Հայ ժողովրդի պատմություն եւ պատմագրություն` սկզբունքներ եւ մոտեցումներ»։

Երկրորդ նիստը կվարի Ռուբեն Սաֆրաստյանը
Թեմա՝ «Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ներկա խնդիրների եւ Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ»։

Երրորդ նիստը կվարի Վահան Տեր-Ղեւոնդյանը Թեմա՝ «Անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացումները»։
Օր երկրորդ, նոյեմբերի 19 10:00-17:30
Չորրորդ նիստը կվարի Վահան Տեր-Ղեւոնդյանը Թեմա՝ «Հայաստանի Հանրապետության հասարակական եւ տնտեսական, ընթացիկ զարգացումների հարցերը»։
http://www.nt.am/events.php?year=2010&month=11&day=18&t=0&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=11&day=18&shownews=1032558&LangID=4#1032558

 

 

 

 

 

 

 

 

17.11.2010 - Բրյուսովական տոն

(Բուհը նշեց 75-ամյակը)

Օտար լեզուների տիրապետող բազմաթիվ կադրեր տված Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նոյեմբերի 16-ին նշեց 75-ամյակը: “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած հոբելյանական երեկոյին ներկա էին, բնականաբար, բրյուսովականները, պրոֆեսորադասախոսական կազմը, արտասահմանյան բուհերի ռեկտորներ եւ շատ այլ հյուրեր:

ԵՊԼՀ-ն նշեց իր 75-ամյակը

Համերգային ծրագիրը բացեց Սարգիս Նաջարյանը, ով իր բրենդային ձայնով ներկայացրեց ԵՊԼՀ-ի սկզբնավորման եւ կայացման պատմությունը: Հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը խնդրեցին հանդիսատեսին 75-ամյակին արժանի ծափողջույններով շնորհավորել բուհի տարեդարձը: Բրյուսովի շրջանավարտ, ներկայում` դասախոս Գոհար Գասպարյանը Ավետ Բարսեղյանին էլթույլ տվեցմոտ երկու ժամ իրեն բրյուսովական համարել:):

Գոհար Գասպարյանը, Ալլա Լեւոնյանն ու Ավետ Բարսեղյանը

“Հիսուն հազար շրջանավարտ է տվել համալսարանը: Նրանք ընտանիք, երեխաներ, բարեկամներ ունեն, այսինքն` սա մեր ամբողջ հանրապետության տոնն է. եթե հիսուն հազարը բազմապատկենք հարեւաններով, բարեկամներով, ծանոթներով, ինչպես նաեւ, հաշվի առնելով մեր բուհի յուրահատկությունը, փեսաներով եւ փեսացուներով, ապա երեք ու կես միլիոնը կանցնենք:)”,- իր ելույթում նշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը ու պաշտոնական հայտարարություն արեց. “Այսօր պայմանագիր ենք ստորագրել եւս չորս առաջատար բուհերի հետ: Մեր համալսարանը դառնում է, չեմ վախենում այս բառից, համաշխարհային կրթական համակարգի մի մասնիկ: Իր ավանդն ունի թե մարդկության, թե մեր ժողովրդի զարգացման գործում”:

“Շնորհավոր 75-ամյա հոբելյանդ, իմ շատ սիրելի համալսարան”,-տարբեր լեզուներով ասացին ուսանողները: Ավետ Բարսեղյանն էլ կատակեց. “Կոպիտ ասած` աղջիկները լեզվին են տալիս Բրյուսովում:)”:

Ավետ Բարսեղյանն ու ԵՊԼՀ-ի շրջանավարտներից Լեւոն Մալխասյանը

“Ախ, էրնեկ, էրնեկ ըլներ, իմ ուսանողական տարիքն ըլներ”,- իր հնչեցրած ստեղծագործության մոտիվներով երգեց ԵՊԼՀ-ի շրջանավարտ Աննա Խաչատրյանը: Ավետ Բարսեղյանը հետաքրքրվեց երգչուհուց` արդյոք լա՞վ ուսանող է եղել: Սուրեն Զոլյանը պատասխանեց հաղորդավարի հարցին. “Աննայի գեղեցկությունը հաշվի առնելով…. :)”:

Մայա Մարգարյանն էլ էր եկել շնորհավորելու Բրյուսովի տարեդարձը. “Պարծանքով եմ նշում, որ ավարտել եմ այս համալսարանը: Մինչ օրս օգտագործում եմ իմ ստացած գիտելիքները”: Սոֆի Մխեյանը “ճանաչել” տվեց համալսարանը:). “Մենք ենք ապագան: Հավատում եմ ու ձեզ հետ միասին կերտում մեր ապագան”: Երգիչ Էրիկը վրացերենով ողջունեց, Մհերը` “Êòî” երգով:): Ալլա Լեւոնյանը ուսանողուհիներին նվիրված “Մոկաց հարսներ”-ը կատարեց: Ի դեպ, Լեւոն Մալխասյանն էլ է ԵՊԼՀ-ի շրջանավարտներից: Անվանի ջազմենը նվագեց բուհին նվիրված երեկոյին:

Մայա Մարգարյանն էլ էր եկել շնորհավորելու Բրյուսովի տարեդարձը

Հիշեցին նաեւ Վարդուհի Վարդանյանին, ով եւս բուհի շրջանավարտներից է եղել: “Հայաստան” երգը կատարեց երգչուհու աշակերտ եւ Բրյուսովի ուսանողուհի Հրաչուհի Խաչատրյանը: Բրյուսովականները եւս երգեցին ու պարեցին, նրանց շարքում` նաեւ Մարի Ավանեսյանը: “Ուզում եմ ասել, որ արդեն հասցրել եմ քեզ շատ սիրել, եւ հուսով եմ` դու էլ ինձ ես շատ սիրել”,- համալսարանին դիմեց երգչուհին:

Նառա Շլեպչյանն էլ բոլորին բարի երեկո ասաց. “Այս պահին ուղղակի երջանիկ եմ. իմ լավագույն տարիները անցկացրել եմ այս ինստիտուտում, հրաշալի դասախոսներ եմ ունեցել, մոռանալն անհնար է: Ավարտել եմ Ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը եւ մինչ օրս ոչ միայն չեմ մոռացել, այլեւ խոսում եմ հայերեն:)”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը

http://www.bravo.am/news/%D5%A2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6/

 

 

16.11.2010 - ԵՊԼՀ-ն 75 տարեկան է

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի հոբելյանական նիստ։ Մինչև նոյեմբերի 18-ը շարունակվող հոբելյանական միջոցառումներին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր ինչպես Հայաստանից և ԼՂՀ-ից, այնպես էլ արտերկրից:

Այսօր բուհի գիտխորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության հարցերով հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչ Փիթեր Ուելսը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Թովմասյանը և այլ բարձրաստիճան հյուրեր: Վերջինս ընթերցել է ԼՂՀ ԱԺ նախագահի ուղերձը և բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին պարգևատրել Արցախյան ազատագրական պայքարի 20-ամյակի հուշամեդալով: ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գործընկերոջը Ոսկե մեդալ է հանձնել։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը, և նախագահի անունից «Մովսես Խորենացի» ոսկե մեդալով պարգևատրել բուհի դասախոսներ Ալլա Կուզմինսկայային և Ջուլիետտա Ղարիբյանին։ Իսկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը վարչապետի անունից համալսարանի մի քանի դասախոսների պարգևատրել է հուշամեդալներով, հանձնել Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր:

ԵՊԼՀ-ին շնորհավորագրեր են ուղղել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Բուհի ռեկտոր Ս. Զոլյանը պարգևատրվել է Պաշտպանության նախարարության մեդալով:

Ելույթով հանդես է եկել նաև Վարդան սրբազանը, ով ներկաներին փոխանցել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը։ Նա նշել է, որ ԵՊԼՀ-ն առաջին համալսարանն էր, որտեղ 1988թ. ինքը առաջին անգամ քրիստոնեական դասախոսություն է կարդացել:

http://www.tert.am/am/news/2010/11/16/brusov/

 

 

15.11.2010- Մեկնարկեցին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 75‑րդ հոբելյանին նվիրված միջոցառումները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր մեկնարկեցին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվանաբանական համալսարանի 75-ամյակին նվիրված միջոցառումները: Մեկնարկը տրվեց «Բարձրագույն լեզվաբանական կրթությունը բարեփոխումների գործընթացում: Համալսարանական կրթություն. մարտահրավեներ եւ հեռանկարներ» թեմայով կոնֆերանսով:

http://armenpress.am/news/more/id/628404/lang/am

 

 

 

29.10.2010  - Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջեւ կկնքվի համագործակցության պայմանագիր

Հոկտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին` ԵՊԼՀ-ում տեղի կունենա Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն:

Պայմանագրի հիմնական նպատակն է ԵրՊԼՀ-ի եւ ՔՀԻ-ի միջեւ հաստատել փոխհամագործակցային հարաբերություններ, որոնք կնպաստեն երկու հաստատությունների միջեւ կրթական եւ գործնական հարաբերությունների զարգացմանը: Ըստ պայմանագրի, ԵրՊԼՀ-ի եւ ՔՀԻ-ի մջեւ կանցկացվեն մի շարք միջոցառումներ այդ թվում`

Դասախոսությունների կազմակերպում Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, լրագրության բաժնի ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպում եւ իրականացում Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, լրագրության բաժնի ուսանողների /բակալավրիատ, մագիստրատուրա/ համար մասնագիտական գործնական դասընթացների կազմակերպում Անհրաժեշտ գրականության փոխանակում:

Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաեւ ,Տարածաշրջանը եւ աշխարհըե պարբերականի շնորհանդեսը:

http://www.nt.am/events.php?h=4&l=l0&LangID=4

 

 

29.10.2010 - Լույս է տեսել «Տարածաշրջանը եւ աշխարհը» ռուսալեզու պարբերականը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր ներկայացվեց «Տարածաշրջանը եւ աշխարհը» ռուսալեզու պարբերականը, որի կազմման աշխատանքներն իրականացրել էին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները: Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ըստ էության մեր իրականության մեջ պետական մակարդակով դա քաղաքական թեմաներով առաջին պարբերականն է:

 Նրա խոսքով` ինստիտուտն արդեն ունի 5 տարվա կենսագրություն, որի ընթացքում տպագրվել են 17 տարբեր գրքեր` եռալեզու տարբերակներով: «Պարբերականը բաղկացած է 7 բաժիններից: Անդրադարձ է կատարվել կոնֆլիկտներին եւ էթնիկական խնդիրներին, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության, կրոնի, արվեստի եւ այլ թեմաների»,- ասաց նա` ավելացնելով, որ պարբերականում կարող է տեղ գտնել ցանկացած թեմա, որն արդիական է եւ կարեւոր: «Իհարկե հիմնական խնդիրը լինելու է ցույց տալ մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսների կապը միջազգային գործընթացներին»,- նշեց Գ. Իսագուլյանը:

 Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է պարբերականի առաջին համարը լույս տեսել ռուսերեն` նա նշեց, որ հաջորդ տարվա սեպտեմբերից նախատեսում են պարբերականի եռալեզու լույս ընծայումը: «Պարբերականի առաջին համարը տպագրվեց ռուսերեն, քանի որ դրա միջոցով այն հասու կլինի ընթերցողների առավել լայն շրջանակների»,- շեշտեց Գ. Իսագուլյանը` ավելացնելով, որ սկզբնական շրջանում պարբերականը որոշված էր թողարկել տարեկան 4 անգամ` եռամսյակը մեկ, իսկ այժմ որոշվել է տպագրել 6 օրինակով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին լուրջ փորձագետներ շատ նյութեր են ուղարկում եւ ցանկություն ունեն, որ իրենց նյութերը հրատարակվեն հենց այս պարբերականում:

 Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ողջունեց պարբերականի լույս ընծայման գաղափարը եւ այն համարեց չափազանց անհրաժեշտ: Դեսպանը նաեւ երկար ու հետաքրքիր կյանք մաղթեց պարբերականի թողարկմանը:

http://armenpress.am/news/more/id/626306/lang/am

 

 

28.10.2010 - Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կկայանա Ավստրիական գրադարանի բացման եւ գրադարանի հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը

 

Հոկտեմբերի 28-ին` ժամը 15:00-ին, Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կկայանա Ավստրիական գրադարանի բացման եւ գրադարանի հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ Ավստրիայի դեսպան դոկ Միխայել Փոսթլը, ԵՊԼՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, հանդիսավոր խոսքով ելույթ կունենան ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մշակույթի եւ հումանիտար համագործակցության վարչության պետ, դեսպան` Ե. Սարգսյանը:

Մեծարգո հյուրերը կմասնակցեն ԵՊԼՀ-ում երաժշտական ներկայացման, ,Յոզեֆ Հոֆմանը եւ Վիեննական արհեստանոցըե ցուցահանդեսի բացմանը եւ ,Գուստավ Քլիմտե ֆիլմի ցուցադրմանը:

http://www.nt.am/events.php?h=4&l=l0&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=10&day=28&shownews=1031743&LangID=4#1031743

 

 

15.10.2010 -  Վրացագիտության կենտրոն` ԵՊԼՀ-ում           

 

Վրաստանի կրթության և գիտության նախարար Դ. Շաշկինիի հայաստանյան այցի շրջանակում այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:  Կենտրոնի բացմանը մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Դ. Շաշկինին, փոխնախարարներ Մ. Մկրտչյանը և Ա. Սեպերտելաձեն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը, Թբիլիսիի  պետական համալսարանի ռեկտոր Ա. Կվիտաշվիլին:

 

Բուհի ռեկտոր Ս. Զոլյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ  լեզվաբանական համալսարանում վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացումը հնարավորություն կստեղծի ուսանողներին ծանոթանալու  վրացական մշակույթին, լեզվին և պատմությանը:

Անդրադառնալով կենտրոնի բացմանը` Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինին ընդգծել է, որ կենտրոնի բացումը երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դրսևորման կարևոր խորհրդանիշ է: «Վրաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է այսպիսի  կենտրոնի բացումն այսքան հարգված ուսումնական հաստատությունում»,-նկատել է նախարարը` նշելով, որ կենտրոնի բացման գաղափարը ծագել էր դեռևս երկու նախարարների` Վրաստանում կայացած  հանդիպման ժամանակ: «Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳ նախարարին այս կարճ ժամանակահատվածում այս գաղափարն իրագործելու համար»,- հավելել է նա:

Հատուկ շեշտելով լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի կենտրոնի բացման կարևորությունը` ՀՀ կրթության և գիտության  նախարար Ա. Աշոտյանն իր հերթին նշել է,  որ  զարմանալի է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ  դասավանդվում են 20-ից ավելի օտար լեզուներ, մինչ այժմ հնարավորություն չի եղել սովորել «մեր բարեկամների և հարևանների լեզուն»:  «Վրացերեն լեզվի ուսուցումը Հայաստանում կնպաստի երկու մշակույթների առավել մեծ ներթափանցմանը, փոխադարձ շփումներին, երկու հասարակությունների, հատկապես երիտասարդների միջև  առավել ինտենսիվ մշակութային, հումանիտար կապերին: ՀՀ-ում սովորում են Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներ, և իրենց ուսումնառության ընթացքում նրանք կտրված են լինում վրացերենի ուսումնասիրման հնարավորությունից: Այս կենտրոնում մենք կստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնագիտական կրթությանը զուգահեռ սովորել նաև վրացերեն և ուսումն ավարտելուց հետո ինտեգրվել վրացական հասարակությանը»,-շեշտել է  նախարարը: Հանդիսության ավարտին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարին պարգևատրել է ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված մեդալով:

http://www.edu.am/index.php?id=3978&topMenu=-1&menu1=-2&menu2=-1

 

 

15.10.2010 - For the first study in Georgian-Armenian history, Georgian Studies faculty was opened in Yerevan.

In the scope of the two-day visit in Yerevan, Minister of Education and Science of Georgia, Dimitri Shashkini and Minister of Education and Science of the Republic of Armenia, Armen Ashotyan opened the new faculty. Rector of Iv.Javakhishvili Tbilisi State University, Aleksandre Kvitashvili attended the opening ceremony as well. He provided the faculty with Georgian textbooks.

Georgian Studies faculty was opened in Yerevan State Linguistic University after V. Brusov. The faculty will operate in close cooperation with Tbilisi State University. Lecturers’ and students’ exchange programs will be carried out, seminars and round tables will be held as well.

“We witnessed a significant fact - Georgian Studies faculty was opened in Yerevan. It will support   deepening of relations between the two countries” – noted Dimitri Shashkini.

In the frame of the visit, Minister of Education and Science of Georgia met with his counterpart, Minister of Education of Armenia, Armen Ashotyan. Deepening of cooperation in the general education and science fields was discussed at the meeting. Implementation of the joint projects was planned as well.

http://www.mes.gov.ge/content.php?id=1537&lang=eng

 

 

15-10-2010 - Այսօր Բրյուսովի անվան համալսարանում վրացագիտության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն և վրացերենի լսարան: Այդ կապակցությամբ Երևան է ժամանել Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինը: Կենտրոնի բացման նպատակն է կրթական օջախ դառնալ ՀՀ բուհերում սովորող Վրաստանի հայազգի քաղաքացիների համար: Կենտրոնը հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել վրացական մշակույթը, լեզուն, պատմությունը:

«Կենտրոնի բացումը շատ կարևոր է երկու երկրների համար»,-ասել է Շաշկինը: Ըստ նրա, դա վկայում է առկա բարեկամական հարաբերությունների մասին: Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի նման փոքր երկրի համար նման կենտրոնների բացումը շատ կարևոր է: Վրաստանի կրթության ու գիտության նախարարը շնորհակալություն է հայտնել իր հայ պաշտոնակցին՝ Արմեն Աշոտյանին, այդ գաղափարը նման սեղմ ժամկետում իրագործելու համար: Նա նշել է,որ երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն այս ոլորտում:

Իր հերթին Արմեն Աշոտյանը կարևորել է կենտրոնի բացումը, նշելով, որ համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին շուրջ 20 լեզու ուսանելու, սակայ հարևան երկրի լեզուն չէին կարող ուսումնասիրել:

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը Դմիտրի Շաշկինին պարգևատրեց ԵՊԼՀ մեդալով վերջինիս 75-ամյակի կապակցությամբ:

http://www.panarmenian.net/arm/society/news/55285/%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80_%D4%B2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BE%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6_%D5%A7_%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC

 

15-10-2010 - Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց վրացագիտության կենտրոն

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց վրացագիտության կենտրոնԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի ունեցավ վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացման արարողությունը: Կենտրոնի բացմանը մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանի Կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը նշեց, որ կենտրոնի հիմնական նպատակն այն է, որ  ՀՀ բուհերում սովորող Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ ուսանողների համար կրթական օջախ լինի, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ վրացական մշակույթի, լեզվի, պատմության ուսումնասիրման համար:

Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը նշեց, որ այս կենտրոնը խորհրդանշում է այն բարեկամական հարաբերությունները, որոնք կան երկու երկրների միջև: «Վրաստանի համար շատ կարևոր է այս կենտրոնի բացումը այսքան հարգված ուսումնական հաստատությունում»,- ասաց նա և հավելեց, Թբիլիսիի  պետական համալսարանում նույնպես գործում է հայերեն լեզվի կենտրոն: «Ես համոզված եմ, որ այս երկու կենտրոնների միջև կլինի սերտ համագործակցություն»,- ասաց նա: Դ. Շաշկինի խոսքով, այս կենտրոնի բացման գաղափարը ծագել է մոտ 4 ամիս առաջ ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում: «Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳ նախարարին այս կարճ ժամանակաշրջանում այս գաղափարը իրագործելու համար»,- հավելեց նա:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորելով վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացումը, նշեց, որ համալսարանում դասավանդվում են 20-ից ավելի լեզուներ, սակայն մինչև այժմ հնարավորություն չի եղել սովորել մեր բարեկամների լեզուն` վրացերենը: «Վրաց լեզվի ուսուցման հնարավորությունը Հայաստանում կնպաստի մեր երկու երկրների մշակույթների առավել  ներթափանցմանը, փոխադարձ շփումներին, կնպաստի հատկապես երիտասարդների առավել սերտ համագործակցմանը: ՀՀ-ում սովորում են վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներ և իրենց ուսումնառության ընթացքում նրանք կտրված են լինում վրացերենի ուսումնասիրման հնարավորությունից, այս կենտրում մենք կստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնագիտական կրթության զուգահեռ այստեղ սովորել նաև վրացերեն»,- հավելեց նա:

Թբիլիսիի  պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլի խոսքով, իրենց համալսարանում հայերեն ուսուցանվում է 1922 թվականից: «Ես շատ ուրախ եմ, որ այսօրվանից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործելու է վրացերենի կենտրոն, մենք պատրաստակամ ենք օգնել այս կենտրոնի աշխատանքները կազմակերպելու գործում»,- հավելեց նա:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարին պարգևատրեց ԵՊԼՀ-ի բարձագույն պարգև հանդիսացող մեդալով, ինչպես նաև ԵՊԼՀ-ի խորհրդանիշով հատուկ նվերով:

Աղբյուր` Panorama.am

www.panorama.am/am/education/2010/.../vracagitutyan-kentron/

14-10-2010 - Վրաստանի ԿԳ նախարարության պատվիրակությունը ԵՊԼՀ-ում կմասնակցի վրացագիտության կենտրոնի բացման արարողությանը

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հոկտեմբերի 15-ին կհուրընկալի Վրաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին համալսարանից, պատվիրակության կազմում են նախարար Դիմիտրի Շաշկինին, առաջին փոխնախարար Ակակի Սեպերտելաձեն, փոխնախարար Նոդար Սուրգուլաձեն, Թիֆլիսի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին, հանրային կապերի բաժնի ղեկավար Էկա Չումբուրիձեն, մամլո խոսնակ Շալվա Սամխարաձեն:

Մեծարգո հյուրերը կմասնակցեն ԵՊԼՀ-ում վրացագիտության կենտրոնի եւ վրացերենի լսարանի բացման արարողությանը, գիտխորհրդի նիստին, ուր կներկայացվի համալսարանի գիտական գործունեությունը: Հանդիպման վերջում ԵՊԼՀ-ի ռեկտորը` պրոֆեսոր Սուրեն Զոլյանը Դ. Շաշկինին կպարգեւատրի մեդալով: Հյուրերին կհանձնվեն նաեւ ԵՊԼՀ-ի խորհրդանիշով հատուկ նվերներ:

http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=3808

 

11-10-2010 - Գիտաժողով` նվիրված Գերմանիայի վերամիավորման
20-
ամյակին

Հոկտեմբերի 11-ից 13-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին ԵՊԼՀ-ի Գերմաներենի ամբիոնից, Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի խորագիրն է «Պատմական փաստերի և երևակայականի հարաբերակցության խնդիրը 20-21-րդ դարերի գերմանախոս և համաշխարհային գրականության մեջ»:

Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը, շատ զեկուցողներ:

«Գիտաժողովը տեղի է ունենում Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայկական միավորման շրջանակներում, ֆինանսավորվել է DAAD-ի կողմից»,- տեղեկացրեցին գերմաներենի ամբիոնից:

Միջոցառումը կազմակերպվում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Գերմաներենի ամբիոնի, DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության և AADL-ի` Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայկական միավորման համատեղ ջանքերով:

Հարկ է նշել, որ գիտաժողովին կմասնակցեն Հայդելբերգի համալսարանի դոկ. պրոֆ. Գերտրուդ Մարիա Ռյոշը, Դյուսելդորֆի համալսարանի դոկ. պրոֆ. Սիբիլե Շյոնբորնը, պրոֆեսորներ Թբիլիսիի և Քութայիսիի համալսարաններից:

Գիտաժողովին ներկա կլինեն հյուրեր Գրականության ինստիտուտից, ԵրՊՀ-ից, Մանկավարժական, Ֆրանսիական և Սլավոնական համալսարաններից:
 http://www.aysor.am/am/news/2010/10/11/german-reunion/

 

05-10-2010 - Բ.Սերքիգլինի. «Հայաստանում գիտակցում են ֆրանկոֆոնիայի կարեւորությունը»

 

Հայաստանում գիտակցում են ֆրանկոֆոնիայի կարեւորությունը: Այսօր Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ իր կողմից այսօր ստորագրված «Հայաստանում ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:

 «Այն, ինչ մեզ միավորում է համալսարաններում, գիտելիքի ձեռքբերման ցանկությունն ու ազատ մտածելու հնարավորություն ձեռք բերելու ձգտումն է»,- նշեց Բ.Սերքիգլինին` ավելացնելով, որ իրենց կազմակերպությունն աշխարհի ամենամեծ հալասարանական ասոցիացիան է, որն արդեն իր մեջ ներառում է 800 համալսարան, որոնցում հիմնականում ուսումնասիրվում եւ դասավանդվում են ֆրանսերենը եւ ֆրանսիական մշակույթը: «Այսօր Հայաստանը բացվում է աշխարհին եւ այս գործընթացում մեծ դեր կարող է խաղալ նաեւ ֆրանկոֆոնիան»,- ընդգծեց Բ.Սերքիգլինին: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տնօրենին ողջունեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը` ընդգծելով, որ ֆրանկոֆոնիայի խնդիրները մշտապես գտնվում են բուհի ուշադրության կենտրոնում: Բուհի ուսանողները ասմունքեցին եւ հանդես եկան երաժշտական կատարումներով` ֆրանսիական մշակութային թեմատիկայով:

 

http://armenpress.am/news/more/id/622660/lang/am

 

 

 

 

 04-10-2010 - Գերմաներենի եւ գերմանական մշակույթի շաբաթ` ԵՊԼՀ-ում

 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) այսօր մեկնարկեց գերմաներենին եւ գերմանական մշակույթին նվիրված շաբաթը` համալսարանի 75 ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչները` Թինա Լաուֆերի գլխավորությամբ, Գերմանական ուսումնամշակութային հայաստանյան կենտրոնի, Գերմանագետների ասոցացիայի, Երեւանում հայ-գերմանական ընկերության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ինչ-որ չափով առնչվում են Գերմանիային եւ վերջինիս մշակույթին:

ԵՊԼՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանի խոսքով` գերմաներենը համալսարանի համար ավանդական լեզու է դարձել, եւ իրենք կարեւորում են այդ լեզվին առնչվող բոլոր առարկաները, որոնք դասավանդվում են համալսարանում, այդ թվում` գերմանագիտությանը, Գերմանիայի պատմությանը, մշակույթին, լեզվի դասավանդման մեթոդիկային, այսօրվա համակարգին, գրքերի, բառարաններ կազմելու եղանակներին նվիրված առարկաները: «Գերմանիայի կառավարությունն օժանդակում է մեր երկրում գերմաներեն ուսումնասիրող ուսանողներին եւ դասախոսներին, իսկ մենք ուրախանում ենք վերջինիս զարգացման միտումներով»,- ասաց ԵՊԼՀ ռեկտորը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի խոսքով` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ քննարկման արդյունքում իրենք եկել են ընդհանուր եզրակացության, որ Հայաստանում գերմաներենը ոչ միայն չպետք է մակերեսորեն դասավանդվի, այլեւ պետք է խորացված ուսումնասիրվի: «Ես ծանոթ եմ Հայաստանում որոշ դպրոցների, որ արդեն իսկ կուտակած ունեն նման փորձ»,- նշեց Հ.Յ.Շմիդթը: Գերմանական մշակույթին նվիրված շաբաթի պաշտոնական բացման արարողության ընթացքում նշվեց նաեւ, որ երկու շաբաթից Հայաստանում տեղի կունենա գերմանագիտությանը նվիրված կոնֆերանս, որն էլ կնպաստի այդ բնագավառի զարգացմանը Հայաստանում:

Գերմանական շաբաթի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանում գերմանական համայնքի անցյալի եւ ներկայի մասին քննարկումներ, Երեւանում Գյոթեի անվան գրադարանի մասին ակնարկ, գերմաներենի դասավանդման իրազեկության մոտեցման ներկայացումը` որպես ուսուցիչների դիդակտիկական-մեթոդական իրազեկության ձեւավորում ու ուսուցիչնեի պատրաստպան գործընթացի մարտահրավեր, կներկայացվեն նաեւ եվրոպական լեզվակրթության քաղաքականությունը եւ ազգային լսարանում օտար լեզուների դասավանդման առանձնահատկությունները, ինչպես նաեւ Հայաստանում գործող գերմանական կազմակերպությունների առաջարկները: Շաբաթվա ընթացքում նախատեսված է գրականագիտության հարցերի քննարկման օր, ինչպես նաեւ գերմաներենը` որպես օտար եւ մասնագիտական երկրորդ լեզվի կիրառման հարցի քննարկման օր: Կբարձրացվի նաեւ ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի նոր դասագրքերի հարցը:

http://www.armenpress.am/news/more/id/622408/lang/am

 

04-10-2010 - Երեւանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը կազմակերպում է գերմաներենի եւ գերմանական մշակույթի շաբաթ` նվիրված համալսարանի 75 ամյակին

Երեւանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը կազմակերպում է գերմաներենի եւ գերմանական մշակույթի շաբաթ` նվիրված համալսարանի 75 ամյակին:

 

http://www.nt.am/events.php?h=4&l=l0&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=10&day=04&shownews=1030807&LangID=4#1030807

 

  

01.10.2010 - ԵՊԼՀ-ում կանցկացվի «Վիշեգրադի խումբը որպես տարածաշրջանային

համագործակցության մոդել» թեմայով դասախոսություն

Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալասարանում տեղի կունենա Վիշեգրադի միջազգային հիմնադրամի տնօրեն Պետր Վագների «Վիշեգրադի խումբը որպես տարածաշրջանային համագործակցության մոդել» թեմայով դասախոսություն: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ժամը` 15:00-ին` ԵՊԼՀ մեծ դահլիճում / II մասնաշենք III հարկ/, հասցե` Թումանյան 42

 

http://www.nt.am/events.php?h=4&l=l0&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=10&day=01&shownews=1030619&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=10&day=01&shownews=1030617&LangID=4#1030617

 

 

01.10.2010  - ԵՊԼՀ-ում տեղի կունենա «ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 2010

հոբելյանական միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 1-ին` ժամը` 12:30-ին` Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալասարանի մեծ դահլիճում / II մասնաշենք III հարկ/ տեղի կունենա համալսարանի 75-ամյակին նվիրված «ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 2010 հոբելյանական միջազգային գիտաժողովը:

Միջոցառումն իր կարեւորությամբ կարելի է դասել հոբելյանական միջոցառումներից կարեւորագույների շարքին: Այն իր շուրջն է հավաքել միջազդային կարեւորություն ունեցող գիտնականների, որոնք իրենց ելույթներով հոկտեմբերի 1-2 հանդես կգան գիտաժողովին: Միջոցառումը կարեւորվում է այն բանով, որ այդ օրը ԵՊԼՀ-ում կբացվի «Բրյուսովյան գիտական կենտրոնը» եւ Վ. Բրյուսովի անվ. թանգարանը:

 

http://www.nt.am/events.php?h=4&l=l0&?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=10&day=01&shownews=1030619&LangID=4#1030619

 

30-09-2010 - Երեւանում կանցկացվեն ֆրանսիացի գրող Ա. Ռոբ Գրիեին նվիրված մի

շարք միջոցառումներ

 

Հայաստանում կանցկացվեն ֆրանսիացի գրող Ալեն Ռոբ Գրիեին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին այսօր Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը:

 «Միջոցառումների ծրագիրը բավականին բազմազան է»,- ասաց խորհրդականը` նշելով, որ կկայանան դասախոսություններ Երեւանի պետական եւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում, ֆիլմի ցուցադրություն եւ ցուցահանդես` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, ինչպես նաեւ ֆիլմի ցուցադրություն Մոսկվա կինոթատրոնում: Ֆրանսիայի դեսպանատանը կայացան խաչաձեւ ընթերցումներ, որոնք Ալեն Ռոբ Գրիեի այրու` հայկական արմատներ ունեցող Կատրին Ռոբ-Գրիեի բնորոշմամբ վերաբերում են հիշողությանը եւ ներկային:

 «Ալեն Ռոբ Գրիեն ֆրանսիական ժամանակակից գրականության վերածնողն է: Նա մի խումբ համախոհների հետ ստեղծել է նոր վեպի ուղղությունը եւ այդ շարժումը կոչվել է նոր վեպի շարժում»,- ասաց Կ. Ռոբ Գրիեն` ընդգծելով, որ Ալեն Ռոբ Գրիեն նաեւ սցենարիստ է, որը ստեղծել է 10 ֆիլմ: Անդրադառնալով ֆրանսիական արդի գրականությանը` Կ. Ռոբ Գրիեն նշեց, որ Ֆրանսիայում գրելու ոճը վերադարձել է դասականին:

 «Երբեմն ինձ թվում է` գտել ենք մեր հին հողաթափիկները»,- ասաց տիկինը` նշելով, որ գրքերի տպաքանակը եւս նվազել է, սակայն կան որոշ գրքեր, որոնք մեծ տպաքանակով են տպվում: «Այժմ շատ մոդայիկ է այժմյան թեմաներով գրելը, սակայն 30-40 տարի հետո դրանք արդիական չեն լինի, քանի որ այժմյան հայտնի մարդկանց մասին են գրում»,- ընդգծեց Կ. Ռոբ Գրիեն:

 «Ֆրանսիական գրականության շրջանակներում տեղի է ունենում այն, ինչ ամբողջ աշխարհում. գրել այն, ինչ վաճառվում է»,- ասաց ֆրանսիացի գրող Գի Սկարպետան` շեշտելով, որ չնայած այս հանգամանքին` կան իսկական արվեստագետներ, որոնք շարունակում են պայքարել շուկայական հարաբերությունների դեմ: «Մարդկությունը կարիք ունի արվեստի, այդ իսկ պատճառով մենք վերադառնում ենք Ալեն Ռոբ Գրիեին»,- ասաց գրողը` նշելով, որ կազմված ծրագրում մենք կկարողանանք տեսնել Ռոբ Գրիեին բոլոր դեմքերով եւ բոլոր կողմերից:

 Ժամանակակից հրատարակչությունների պատմության ինստիտուտի գրական տնօրեն Ալբեր Դիշին նշեց, որ այս միջոցառումը կազմակերպված է հատուկ Հայաստանի համար: Գրողին նվիրված միջոցառում այս տարի կայացել է Կանադայում, իսկ հոկտեմբերին կանցկացվի Չինաստանում:

http://www.armenpress.am/news/more/id/622059/lang/am

 

29.09.2010 - Աննախադեպ ցուցադրություն` Վ. Բրյուսովի անվան թանգարանում

 

Սեպտեմբերի 30-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Բրյուսովի գիտական կենտրոնի և Բրյուսովի անվան թանգարանի բացումը:

Նշենք, որ այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 75-ամյակը, և բուհը նախաձեռնել է միջոցառումների շարք` նվիրված հոբելյանին:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց ԵՊԼՀ-ի հանրային կապերի բաժնի համակարգող Անահիտ Պարզյանը, բուհում կար Բրյուսովին նվիրված թանգարան, սակայն նոր մասանշենքում նոր թանգարանի համար տարածք է նախատեսվել: Նորաբաց թանգարանում ցուցադրվում են Վ. Բրյուսովին պատկանող որոշ անձնական իրեր, գրքեր, թարգմանություններ, հուշանվերներ և այլն:

«Ցուցադրվելու են ավելի հին նմուշներ, որոնք մինչ այդ պահվում էին արխիվում, քանի որ այդ նյութերը հատուկ պահպանման կարիք ունեին»,- շեշտեց Անահիտ Պարզյանը:

Աղբյուրը նշեց նաև, որ թանգարանում սպասվում է հետաքաքիր և աննախադեպ ցուցադրություն. ցուցադրվելու են Վ. Բրյուսովի կենդանության օրոք տպագրված բոլոր հրատարակությունները, որոնք թանգարանին փոխանցել է Բրյուսովի ընտանիքը: Ընտանիքը նաև թանգարանին է հանձնել տարբեր նկարիչների հեղինակային նկարները, որոնք կախված են եղել նրա տանը:

Թանգարանի մաս է կազմելու Վ. Բրյուսովի` մահվան մահճում հայ ակադեմիկ Մերկուրովի ձեռքով արված դեմքի և ձեռքի գիպսե պատճենը, ինչպես նաև ներկայացվելու է «Âåñû» ամսագրի ամբողջական հավաքածուն, որը դարձյալ եզակի պահպանված արժեք է, ինչպես նաև` հայերեն գրքեր` հեղինակների մակարգությամբ:

 
 http://www.aysor.am/am/news/2010/09/29/valeri-bryusov/

 

24-09-2010 - Մ.Սարյանի արձանի հարեւանությամբ կազմակերպվելու է չինական

Լուսնի տոնին նվիրված հյուրասիրություն-միջոցառում

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանականի Կոնֆուցիոսի Ինստիտուի կողմից կազմակերպվում է չինական Լուսնի տոնին նվիրված հյուրասիրություն-միջոցառում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը` 18:00-ին` Մ.Սարյանի արձանի հարեւանությամբ:

Միջոցառումն իրենց մասնակցությամբ կպատվեն Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պրն. Թյեն Չան Չուն, Հայաստանում Հնդկաստանի ՉԺՀ-ի աշխատակիցներ, հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային Ժողովից, ՀՀ Գիտության եւ Կրթության նախարարությունից, մասնագետներ եւ այլք:

Սեպտեմբերի 24-ը Չինաստանում նշվում է որպես Լուսնի տոն: Երեւանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանում գործող Կոնֆուցիուսի Ինստիտուտը նույնպես նշում է այս տոնը` սրանով իսկ խթանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը: Միջոցառման ընթացքում հյուրեւրը հնարավորություն կունենան ծանոթանալու եւ ճաշակելու այդ տոտին նվիրված աշնանային հատուկ քաղցրավենիք եւ մրգեր:

 

http://www.nt.am/events.php?p=0&c=0&t=0&r=0&year=
2010&month=09&day=24&shownews=1030412&LangID=4#1030412

 

 

24-09-2010 – http://www.youth.am/index.php?id=5838&lang=1

 

 

Աշնան չինական ու մի քիչ էլ «լուսնային» տոնը

 

 

 

Էլի չինական տոն ու կրկին Երեւանում:

Դե եթե չինական տոն Երեւանում, ուրեմն կազմակերպիչն էլ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտ:

«Լուսնի տոնը» չինական ավանդական տոն է: Այն տոնվում է լուսնային օրացույցով 8-րդ ամսի 15-րդ օրը, որը համընկնում է աշնան կեսի հետ:

Չինացիները հավատում են, որ այդ օրը լուսինը յուրահատուկ պայծառ է ու կլոր: Հենց այդ գիշերը բոլոր չինական ընտանիքները հավաքվում են դրսում եւ հիանում լուսնով:

Լուսինն, ըստ չինացիների, ընտանիքները միավորում է: Այդ պատճառով էլ «Լուսնի տոնը» նաեւ միավորման խորհուրդ ունի:

Երեւանում, ի տարբերություն չինացիների, ոչ թե գիշերն էին հավաքվել այլ երեկոյան: Ու ոչ թե ընտանիքներով, այլ ուսանողներով, ինստիտուտի դասախոսական անձնակազմով, Չինաստանի դեսպանատան աշխատակիցներով եւ պարզապես անցորդներով:

Երկար սեղան էին բացել` մրգով, չինական ավանդական թխվածքով ու այլ ուտեստներով: Հյուրասիրում էին, հյուրասիրվում:  

Ի դեպ, լուսնային տոնը համընկնում է բերքահավաքի հետ եւ այդ պատճառով էլ հյուրասիրություններն այս տոնի անբաժան մասն են կազմում:

Իսկ տոնական սեղանի գլխավոր խորհրդանիշը «լուսնային թխվածքն» է, որն էլ պատրաստում են դդմի կորիզներից ու նարնջի կեղեւից:

Մարտիրոս Սարյանի արձանի հարեւանությամբ բացված սեղանն իր շուրջը հավաքել էր հիմնականում ոչ թե տոնի սիրահարներին, այլ զարմացած անցորդներին:

Այնուամենայնիվ զարմանքը այդքան էլ չէր խանգարում համտեսել չինական աղանդերը, եւ ունկնդրել չինական երգ ու բանաստեղծություններ, որոնց իմաստը հասկանալն այնքան էլ առաջնային չէր «հյուրերի» համար:


24-09-2010 - http://www.youth.am/index.php?lang=2&id=5838

A little “lunar”, Chinese festival in autumn

 

 

It’s another Chinese festival in Yerevan once again.

 

 

 

If it’s a Chinese festival, then it means that it’s organized by the Institute of Confucius at the Yerevan State Linguistic University after V. Bryusov. 
The “Moon Festival” is a traditional Chinese festival and it is celebrated on the 15th day of the 8th month on the lunar calendar which falls right in the middle of autumn. 
The Chinese believe that on that day, the moon is uniquely bright and round. On that night, all Chinese families gather outside and admire the moon. 
The moon, according to the Chinese, brings families together and that is why the “Moon Festival” symbolizes unity. 
Unlike the Chinese, citizens of Yerevan gathered in the evening and not at night. They were students and professors of the institute, employees of the Chinese Embassy and simply passers-by. 
They had set a table full of fruits, traditional Chinese pastry and other food which they offered and tasted. 
The moon festival falls in line with the harvest and that is why treating is an inseparable part of this celebration. 
The major symbol of the table set for the holiday is the “lunar pastry” which is made of pumpkin seeds and an orange peel. 
The table set near the statue of Martiros Saryan had gathered those who are fans of the holiday and surprised passers-by. 
But the surprised passers-by also tasted Chinese pastry and listened to Chinese songs and poems the meaning of which was not so important for the “guests”. 

06-09-2010 - ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իտալերենի դասագրքեր նվիրաբերեց

ԵրՊԼՀ-ին

 

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին իր երկրի կառավարության անունից այսօր իտալերենի դասագրքեր նվրրաբերեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին: Դեսպանը հանդիպեց նաեւ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի իտալերենի բաժնի ուսանողներին, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշեց, որ դեսպանը դարձել է համալսարանի լավ բարեկամը, եւ լուրջ համագործակցություն է ստեղծվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հետ: Ռեկտորի խոսքով, նոր դասագրքերով ուսուցումը հնարավորություն կտա ուսանողներին բարելավել եւ խորացնել իտալերենի գիտելիքները:

Նա նշեց, որ համալսարանը լուրջ համագործակցություն է ծավալում Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Վերջերս բուհը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Իտալիայի ութ համալսարանների հետ: Առաջիկայում նախատեսվում է նաեւ Պերուջինայի համալսարանի ռեկտորի այցը ԵրՊԼՀ: Ընդհանուր առմամբ, վերջինս համագործակցում է իտալական տասը համալսարանների հետ: Բ. Սկապինին, ողջունելով իտալերենի բաժնի ուսանողներին եւ դասախոսական կազմին, բարձր գնահատեց այն հանգամանքը, որ իտալերենը խորապես ուսուցանվում է համալսարանում: Նրա խոսքով` ԵրՊԼՀ-ն «իր սրտի մեջ է», եւ հույս հայտնեց, որ կշարունակվեն բարեկամական հարաբերությունները:

http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=7&id=3556

 

06-09-2010 - ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իտալերենի դասագրքեր նվիրաբերեց

ԵրՊԼՀ-ին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին իր երկրի կառավարության անունից այսօր իտալերենի դասագրքեր նվրրաբերեց Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին: Դեսպանը հանդիպեց նաեւ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի իտալերենի բաժնի ուսանողներին, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

 

http://www.armenpress.am/news/more/id/618759/lang/am

 

 

26.07.2010 http://armenpress.am/

 

http://armenpress.am/uploads/news/big_8ec688fc33743620c9bc12e148b3befa.jpg 

 Փոխըմբռնման հուշագիր ԵրՊԼՀ-ի եւ Ռոնդինե-ի միջեւ

 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ.Բրյուսովի անվան Երեւանի Պետական Լեզվաբանական Համալսարանը եւ Իտալիայի «Խաղաղության ծիծեռնակ» (Ռոնդինե) կրթական ասոցիացիան այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: «Այս պայմանագրի շնորհիվ հնարավորություն կունենանք այս ԲՈՒՀ-ում ուսանող այլ երիտասարդների եւս ներգրավել ծրագրում»,- ասաց ասոցացիայի նախագահ Ֆրանկո Վակարին` նշելով, որ իրենք հավաքել են 197 երիտասարդների Կովկասի տարածաշրջանից, որոնցից 80-ը արդեն վերադարձել են հայրենիք:

 «Այս ուսանողները, ծնված լինելով հակամարտություններ ունեցող երկրներում, անխաթարելի ընկերություն են ստեղծում»-, ասաց Ֆ. Վակարին` մաղթելով Կովկասյան ժողովուրդներին ունենալ ներքին խաղաղության սցենարներ: «Խաղաղությունը հաստատվում է ոչ թե զենքով, այլ մտքով եւ մշակույթով»,- ասաց ԲՈՒՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը` շեշտելով, որ շատ կարեւոր է, որ այս ասոցացիայի կողմից բարեկամական հարաբերություններ սերմանվեն տարածաշրջանում: Ս. Զոլյանը հավաստեց, որ համագործակցության շերտերը շատ են եւ հուշագրի ստորագրումը միայն սկիզբն է երկար ճանապարհների: Ուսումնական հաստատությունների միջեւ կլինի նաեւ դասախոսների փոխանակում: ԵՐՊԼՀ ռեկտորը ԲՈՒՀ-ի 70-ամյակի հուշամեդալ շնորհեց Ֆ. Վակարին:

http://armenpress.am/news/more/id/613502/lang/am

 

 

20.07.2010 Հարցազրույց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ա. Սարգսյանի հետ

 

 

08.07.2010   Շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ


Երեւանի պետական լեզվաբանական համալսարանն արդեն 7 տասնամյակ շարունակ ընդունում եւ ճանապարհում է իր ուսանողներին: Ավանդույթի համաձայն Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Ավանդական միջոցառումը կազմակերպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը:

Տոնական համերգին մասնակցում էին ինչպես բուհի ուսանողները, այնպես էլ հայկական էստրադայի ներկայացուցիչները: Այս տարին նշանավորվում է նաեւ նրանով, որ առաջին անգամ ավարտական դիպլոմներ ստացան լեզվաբանական համալսարանի մագիստրոսները: Ավելի քան հազար շրջանավարտներից 300 ցանկանում են իրենց կրթությունը շարունակել հարազատ դարձած բուհում:

Սուրեն Զոլյան, ԵրՊԼՀ ռեկտոր. "Առաքելությունն է ապահովել գիտելիքներ, որ մեր շրջանավարտները մտնեն կյանք: Ինչքան էլ ցավալի լինի նույնքան էլ ուրախալի է, որ մենք փաստորեն դուք տեսնում եք ուրախություն: Մարդիկ վստահ են,որ բուհում ստացած գիտելիքները կօգնեն իրենց":

Արշալույս Պապոյան, շրջանավարտ. "Շատ ուրախ եմ, փոքր ինչ հուզված, կկարոտեմ ընկերներիս իհարկե, շատ-շատ կկարոտեմ: Շնորհակալ եմ համալսարանին, իմ դասախոսներին":

Տաթեւիկ Համբարձումյան, շրջանավարտ. "Շատ հուզված եմ, քանի որ 4 տարի սովորել եմ համալսարանում ու հիմա ավարտում եմ, դժվար է նկարագրել զգացմունքներս, ամեն ինչ խառնված է":

Հռիփսիմե Հակոբյան, շրջանավարտ. "Անմոռանալի են այս 4 տարիները միայն կարող եմ նշել, որ անցան մեկ ակնթարթի նման եւ կցանկանայի եւս մեկ անգամ վերապրել այն":

Լիլիթ Աբգարյան, շրջանավարտ. "Շատ հպարտ եմ այս համալսարանի ուսանող լինելու համար եւ կփորձեմ ինձնից հետո եկող սերունդներին հնարավորինս օգնել, որպեսզի նրանք էլ հասնեն այն մակարդակին, որին հասանք մենք":

http://67.18.130.178/index.php?lang=arm&page=1&id=9536&y=&m=&d=&nc=&ns=&search_keyword=&p_num=25&opt=click

 

08.07.2010  http://www.eritasard.am

 

http://www.eritasard.am/images/oDx5kwkDuHMutbo71wUPI60Afy_tn.jpg  

Բարի՛ երթ, ձե՛զ

 

 

Մեր քաղաքի «դիպլոմավոր» լեզվագետների, լեզվաբանների ու թարգմանիչների թիվն այսօր մի քանի տասնյակով ավելացավ:

 

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի բակալավրներն ու մագիստրանտները որպես մասնագիտական կայացման ապացույց ստացան իրենց` սեւով սպիտակի վրա գրված, կարմիր կամ կապույտ դիպլոմները:

Սա իհարկե լուսաբանման շատ մեծ թեմա չէր դառնա, եթե այդ իրադարձությունը ուսանողների ու շրջանավարտների կողմից մեծ տոնի վերածված չլիներ: Այս տարի համալսարանի ուսանողներն ավելի քան լրջորեն էին պատրաստվել այդ արարողակարգին:

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եռուզեռ էր. շատ ուսանողներ էին, դասախոսներ, ծնողներ, ինչպես նաեւ երգիչ-երգչուհիներ, ովքեր եկել էին ողջունելու եւ շնորհավորելու, հուսանք, կրթված մի սերնդի եւս:

«Ամեն տարի էլ մեծ շուքով են նշել այս իրադարձությունը, բայց այս տարի մենք ավելի ենք ջանքեր թափել, որ տարբերվի ու ավելի հետաքրքիր լինի: Հրավիրել ենք երգիչ-երգչուհիներ, համերգը վարելու են Արտավազդ Ամիրյանն ու Գոհար Գասպարյանը, լինելու են նաեւ համարներ, որոնք կներկայացնեն մեր ուսանողները»,-պատմեց կազմակերպիչներից մեկը` Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

Ես այնպիսի տպավորություն ստացա, որ ներկա ուսանողների համար շատ ավելի ցնցող իրադարձություն էր այն, որ միջոցառմանը ներկա էին հայ էստրադայի մի խումբ երգիչ-երգչուհիներ, քան հենց դիպլոմների հանձնման արարողությունը: Այդ պատճառով էլ նշեմ, թե ովքեր էին եկել շնորհավորելու. Վարդան Բադալյան, Լուսինա, Դավո, Արսեն Գրիգորյան (Մրո):

Համերգային մասին հաջորդեց պաշտոնական մասը` դիպլոմների հանձնումը ռեկտորի ու երեք ֆակուլտետների դեկանների կողմից:



Բարի՛ երթ, ձե՛զ:

http://www.eritasard.am/index.php?lang=1&id=4933&t=12

 

07.07.2010   http://www.armenpress.am

 

ԵրՊԼՀ-ի շրջանավարտներն ստացան ավարտական դիպլոմներ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում այսօր կայացավ Երեւանի Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Համալսարանի բակալավրիատի 514 եւ մագիստրատուրայի 210 շրջանավարտներից 153-ն ստացած կարմիր դիպլոմներ:

 Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, նշեց, որ օրը տոնական է բոլորի համար: «Ցավալի է, որ բուհը հրաժեշտ է տալիս ձեզ, սակայն ձեզ համար կյանքի մի նոր էջ է բացվում, որում դուք ձեր արժանի տեղը կգրավեք համալսարանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ: Դուք երդվել եք ամբողջ կյանքի ընթացքում լինել բրյուսովական, ուստի ցանկացած պարագայում պետք է բարձր պահեք ձեր բուհի պատիվը»,- շեշտեց ռեկտորը: Նա ուրախություն հայտնեց, որ շրջանավարտների մի մասը պետք է աշխատի համալսարանում, իսկ բակալավրիատն ավարտողներին նա հորդորեց շարունակել կրթություն ստանալ բուհում:

 «Երբեք չբավարարվեք ձեռք բերած գիտելիքով: Մեր գլխավոր հաջողությունը կլինի այն, որ կարողանանք ձեզ սովորեցնել` ինչպես գիտելիք ձեռք բերել»,- ասաց Ս. Զոլյանը: ԵրՊԼՀ-ի գիտխորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ շրջանավարտները պետք է հպարտ լինեն, քանզի որակյալ կրթություն են ստացել Հայաստանի առաջատար համալսարաններից մեկում: Նա կոչ արեց բոլորին գործի դնել ձեռք բերած գիտելիքը եւ պայքարել կյանքում հաստատուն դիրք ունենալու համար: Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ողջունեց շրջանավարտներին` հպարտություն հայտնելով, որ իտալերենը համալսարանում դասավանդվում է որպես առաջին եւ երկրորդ օտար լեզու:

 Նա պատրաստակամություն հայտեց հետագայում եւս շարունակել համագործակցությունը համալսարանի հետ: ԵրՊԼՀ-ի շրջանավարտներին իրենց բարեմաղթանքի խոսքն էին հղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտ