ԶԼՄ-ները և ԵրՊԼՀ-ն

Mass media and YSLU

СМИ и ЕГЛУ

 

2011

13.04.2011 ԵՊԼՀ-ն տոնեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 2 ամյակը և Կոնֆուցիուսի կիսանդրու բացումը

ԵՊԼՀ-ն տոնեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 2 ամյակը և Կոնֆուցիուսի կիսանդրու բացումը Ապրիլի 11-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության երկամյակին նվիրված միջոցառում, ինչպես նաեւ Կոնֆուցիուսի կիսանդրու բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՉԺՀ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չինարենի տարածման գլխամասային գրասենյակի պատվիրակությունը եւ Շանսիի համալսարանի ներկայացուցիչները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, որն իր խոսքում նշեց, « Հայ-չինական հարաբերություններն այսօր դինամիկ զարգացում են ապրում, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները, ակտիվ համագործակցությունը հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում բարձրացրել են փոխըմբռնումն ու վստահությունը Հայաստանի և Չինաստանի միջև: Մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: Համոզված ենք, որ կուտակած հսկայական հայ-չինական փորձը կծառայի որպես գերազանց հիմք երկկողմյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բերելու համար»:

Լի Չանչունը իր հերթին նշեց, որ չնայած Հայաստանն ու Չինաստանը տարածքով միմյանցից հեռու են, սակայն երկու երկրների ավանդական բարեկամությունը շարունակվում է։Միջոցառման վերջում Սուրեն Զոլյանը համալսարանի գիտխորհրդի անունից ոսկե մեդալ շնորհեց Լի Չանչունին և հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև հետագա համագործակցության ավելի բեղմնավոր և արդյունավետ աշխատանքին: Միջոցառումը ուղեկցվեց համերգային ծրագրով` Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողների կատարումներով:

confucius
    confucius confucius

1. http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20110412_11&flag=am
2. http://www.armenpress.am/news/more/id/648189/lang/am
3. http://www.tert.am/am/news/2011/04/11/konfucius/
4. http://miacum.ru/gazeta/Бюст_ Конфуция _открылся_ в _Ереванском _лингвистическом_ университете
5. http://www.100storon.ru/default/20110411/243433260.html
6. http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=41826
7. http://www.panarmenian.net/arm/society/news/66867/%D5%89%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%94%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%B5%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4_%D4%BC%D5%AB_%D5%89%D5%A1%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8_%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%A1%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%A7_%D4%B2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BE%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%A4%D5%A1%D5%AC%D5%B8%D5%BE 8. http://www.panarmenian.net/eng/society/news/66867/Chinese_Politburo_member_awarded_with_YSLU_medal
9. http://www.armtown.com/news/ru/ays/20110412/2011041225/
10. http://www.nv.am/index.php?option=com_content&view=article&id=11975:2011-04-12-10-42-27&catid=2:2009-06-06-11-21-58&Itemid=5
11. http://ankakh.com/2011/04/110780/